Հունվարին Սիրիայում հնարավոր է սահմանվի հրադադարի ռեժիմ. Ջոն Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարին Սիրայում հնարավոր է հայտարարվի հրադադարի ռեժիմ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
«Հաշվի առնելով այն, որ ներկայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը ամրագրվել է միջազգային օրենքներով, բոլորի մոտ կա ըմբռնում, որ հունվարին այդ պայմանավորվածությունները կլինեն սեղանի վրա և կսահմանվի հրադադարի ռեժիմ»,-ասել է Քերին լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ նրա` դա կառնչվի բոլոր տեսակի գործողություններին: Կանոնակարգերը կմշակվեն ՄԱԿ-ի կողմից և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



