Ուորլիքն անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Բեռնում տեղի ունեցող հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկացի համանախագահը գրառում է կատարել «Թվիթեր »-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովին՝ Բեռնում»,- նշել է Ուորլիքը՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից: Ավելի վաղ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը ևս մեկ գրառում էր կատարել՝ հույս հայտնելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը կլինեն առարկայական քննարկումներ:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



