Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ադրբեջանական կողմի սադրանքները ճնշում գործադրելու նպատակով են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների դիմել: Երեք օր առաջ Երասխի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայ զինծառայող էր զոհվել: Իսկ երեկ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները նորից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, ադրբեջանական կողմի սադրանքները մեկ նպատակ ունեն: «Փորձում են ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի Հայաստանը Ադրբեջանը և Նախիջևանը միմյանց կապող ճանապարհի բացմանը գնա: Դա կլինի միջանցք, թե ճանապարհ, միևնույնն է, ինչ էլ լինի՝ նպատակը Հայաստանի նկատմամբ մաքսիմալ ճնշումների գնալն է՝ հաշվի առնելով, որ իր անկախության պատմության ընթացքում Հայաստանն այսօր, երևի թե, գտնվում է ամենաթույլ վիճակում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահն է շարունակում ցինիկ հայտարարություններ անել՝ խոսելով ՀՀ-ի նկատմամբ ունեցած նկրտումների մասին:Մասնավորապես, հայտարարել էր, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են», խոսել նաև Երևան և Սևան վերադառնալու մասին: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ դրանք ևս ճնշում գործադրելու նպատակ ունեն:

«Հանրության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ ևս կա: Ադրբեջանի նպատակը հանրության, զինված ուժերի և ոչ միայն Հայաստանում բնակվող, այլև համայն հայության դեմորալիզացիան է: Այդ նպատակը հետևողականորեն իրականացվում է մանավանդ այն պարագայում, երբ այդ ամենին ի պատասխան որևէ արձագանք ոչ ոք չի տալիս: Հայաստանի իշխանությունները ադեկվատ արձագանք չեն տալիս: Ո՛չ պետության ղեկավարի, ո՛չ էլ արտաքին գործերի նխարարության կողմից ադեկվատ արձագանք չկա: Նույնիսկ եթե նախարար չունենք, չի նշանակում, որ նախարարությունը պետք է անադեկվատ պատասխանի Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող սպառնալիքներին:

Ընդ որում, ադրբեջանական իշխանությունները չեն սահմանափակվում միայն ՀՀ-ի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարություններով: Ամբողջ հայ ժողովրդի մասին ինչ ասես ասում են, բայց հայկական կողմից որևէ պատասխան չի հնչում: Այնպես որ, կարծում եմ՝ բոլորի համար է ակնհայտ, որ Հայաստանը հայտնվել է անադեկվատ արտաքին քաղաքական գործընթացներում: Եթե, իհարկե, ընդհանրապես ունենք արտաքին քաղաքականություն, ապա այն անադեկվատ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին ու այնտեղ կատարվող հնարավոր ու արդեն իսկ իրողություն դարձած նշանակումներին՝ քաղաքագետը շեշտեց. «Դրանք ֆորմալ նշանակումներ են: Ակնհայտ է, որ այս մարդկանց արտաքին քաղաքական հայացքները հակառուսական և պրոթուրքական են, ինչն իր հերթին շատ ուղիղ տրամաբանությամբ բխում է այն հանգամանքից, ինչի մասին խոսելու առիթ էլի ենք ունեցել: Այսինքն, Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը:Կարծում եմ՝ օրակարգում լինելու է հակառուսականություն և մերձեցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ամբողջ գործընթացը, կարծում եմ, պտտվում է հենց նշվածի շուրջ»:

Անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ ուղղված նաև ադրբեջանական սադրանքներին ու Ալիևի հայտարարություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրականում սա լուրջ արձագանք չէ: Սա մեղմ և խղճուկ արձագանքի փորձ է, որովհետև այն տոնայնությունը, որը լսում ենք Բաքվից, բացարձակ չի համապատասխանում այն տոնայնությանը, որով արձագանքում է Երևանը: Եվ այստեղ մենք ցույց ենք տալիս մեր թուլությունը, ինչից էլ, բնականաբար, ադրբեջանցիներն օգտվելու են ինչպես դիվանագիտության, այնպես էլ ցանկացած այլ դաշտում և ոլորտում»:

Խոսելով Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումներից՝ նա հավելեց. «Սյունիքը աշխարհաքաղաքական կարևորություն ունի մեր բոլոր հարևանների, նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար:Ակնհայտ է, որ Սյունիքը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: Այս տեսանկյունից Սյունիքի նկատմամբ հետաքրքրությունը բնական է: Հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական իրողությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են ամեն ինչ անել Սյունիքն ուղիղ ազդեցության տակ վերցնելու համար: Դա կլինի ճանապարհ, որը կլինի թուրք- ադրբեջանական տանդեմի վերահսկողության ներքո, թե կլինի այլ մեխանիզմ, ժամանակի հարց է»:

Ամփոփելով՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր հայտնվել ենք մի շրջափուլի մեջ, երբ եռում է ոչ միայն մեր փոքր տարածաշրջանը, այլև մեծ տարածաշրջանը: Խոսքը Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Միջին Ասիայի մասին է: Սրանք լուրջ մարտահրավերներ են թե՛ մեր, թե՛ Ռուսաստանի համար:

Ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է իր արտաքին քաղաքականության վեկտորը որոշակիորեն փոխել ու գնալ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչի դիմաց արդեն իսկ վճարել է Արցախով: Արցախով վճարել ենք, և հիմա փորձ են կատարում հարաբերություններ հաստատել հարևանների հետ, մինչդեռ ակնհայտ է, որ հարևաններն ավելին են ուզում, քան մենք սպասում էինք: Այնպես որ, ոչինչ դեռ չի ավարտվել, թշնամին դեռ բան ունի ստանալու: Դեռ գործընթացներ կան, և կարծում եմ՝ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել