Կորոնավիրուսից մահացել է է «Տուրեցկու երգչախմբի» մենակատար Բորիս Գորյաչևը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է ռուսական հայտնի «Տուրեցկու երգչախմբի» (Хор Турецкого) մենակատար Բորիս Գորյաչևը: Այս մասին հաղորդվում է երգչախմբի ինստագրամյան էջում հրապարակված հայտարարությամբ:
«Ընկերներ, մեծ ցավով հայտնում ենք սարսափելի լուրը. Բորիս Գորյաչևն այլևս մեզ հետ չէ: Մենք աղոթում էինք և հույս ունեինք, որ հրաշք տեղի կունենա, սակայն Աստված իր ծրագրերն ունի: Եվ կորոնավիրուսն ավելի ուժեղ գտնվեց: Դժվար է գիտակցել այս կորուստը: Ցավալի է անգամ մտածել այն մասին, որ Բորիսն այլևս մեզ հետ չէ: Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ողջ ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հայատարարության մեջ:
Նշվում է, որ երգիչը մահացել է կյանքի 50-րդ տարում: Գորյաչևը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 7-ին: «Տուրեցկու երգչախմբին» միացել է 2003 թվականին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



