ՌԴ աջակցությունը կչեզոքացնի Մինսկի համար արևմտյան պատժամիջոցների հետևանքները. Բելառուսի վարչապետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության աջակցությունը Բելառուսին ամբողջությամբ կչեզոքացնի Մինսկի համար արևմտյան պատժամիջոցների հետևանքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`վկայակոչելով Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին:
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն իր ռուս գործընկերոջ`Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է արևմտյան պատժամիջոցներին հակազդելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Գոլովչենկոն նշել է, որ պայմանավորվածությունները վերաբերում են Բելառուսի բանկային և վարկային համակարգին տրվելիք ֆինանսական աջակցությանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



