«Երբ հայտնի աղջիկներն ամուսնանում են փոր ունեցող տղամարդու հետ, մարդիկ միանգամից ասում են՝ գումարի համար է». Գոհար Ավետիսյանը՝ ամուսնու արտաքինին վերաբերող քննադատությունների և նրան սիրելու մասին
ԼԱՅՖԴիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին ամուսնու՝ Սերգեյի հետ հանգստի է մեկնել Դուբայ: Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում նա ամուսնու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, ինչը քննարկումների տեղիք է տվել: Հետևորդները քննարկել են ամուսնու արտաքինը և հարցրել, թե ինչի՞ համար է Գոհարը նրան սիրում:
«Երբ ուրիշ՝ հատկապես հայտնի աղջիկներն ամուսնանում կամ հանդիպում են փոր ունեցող տղամարդու հետ, լրատվամիջոցներն ու մարդիկ միանգամից ասում են՝ գումարի համար է,- գրել է Գոհարն ու կատակել, որ իր դեպքում դա չի ացնի,- Իրականում, Սերգեյը հումորիստ է, շատ բարի է և ունի բացասական ու դրական կողմեր: Բայց սիրում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ՝ չնայելով ոչնչի»:
Դիմահարդարը նաև նշել է, որ իրեն գեղեցիկ կերպարը երբեք էլ չի գրավել: «Այդպիսի կոնֆետները, հիմնականում, զզվելի համ են ունենում»,- գրել է նա: