33-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է Աղստև գետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:50-ի սահմաններում, 33-ամյա Վահան Մարտիրոսյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



