ԱՄՆ-ը ռուսական Սու-24-ի կործանման առնչությամբ մանրամասների չի տիրապետում. Քերրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը թուրքական F-16-ի և ռուսական Սու-24-ի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մանրամասն տեղեկություններ չունի:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` «Ռոսիա-1»-ի եթերում: «Ի՞նչ է տեղի ունեցել թուրքական և ռուսական ինքաթիների հետ: Մանրամասները մեզ հայտնի չեն: Մենք տվյալներ ունենք մեր ռադարներից, առկա է տեղի ունեցածի որոշակի ըմբռնում, բայց այժմ ընթանում է տեղեկատվության փոխանակման գործընթաց, ես չէի ցանկանա ինչ որ եզրակացություններ և մեկնաբանություններ անել»,-հայտարարել է Քերրին:
Նա նաև ավելացրել է, որ դեպքի հանգամանքները վերջնականապես պարզ չեն և բոլորը սպասում են, թե երբ իրավիճակը կհաստակեցվի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



