Այսօր հաստատել եմ Կառավարության որոշում․ Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր հաստատել եմ Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:
Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։
Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



