Կութ համայնքում երեկ կրակոցներ են լսվել. գյուղապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունի մարզի Կութ գյուղում երեկ՝ հուլիսի 19-ին, կրակոցներ են լսվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Երեկ 22։00-ի սահմաններում էր, օդ կրակոցներ ենք լսել: Ով որ դրսում է եղել, ինքն է լսել։ Գյուղի ուղղությամբ չեն կրակել»,- ասաց գյուղապետը։
Նա ասաց, որ այս պահին հանգիստ վիճակ է գյուղում. «Ոչ մի բան չկա, հանգիստ, հանդարտ է»։
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկը պատմել էր, թե կրակոցները հնչել են լուսային փամփուշտներով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



