Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7 բուժիչ մուդրաներ կյանքի բոլոր իրավիճակների համար

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

 
Դեռևս հայտնի չէ, թե երբ են առաջացել մուդրաները։ Լայն իմաստով սրանք որոշակի տեղեկատվություն պարունակող ծիսական ժեստեր ու դիրքեր են։ Բուդդիզմում ու  հինդուիզմում դրանք օգտագործվում էին հազարավոր տարիներ։ Այս խորհրդանշական ժեստերը մեծ ժողովրդականություն են վայելում նաև մեր օրերում։ Այժմ ճիշտ ժամանակն է փոքր-ինչ ավելին իմանալ այս արևելյան իմաստության մասին։
Այն անվանում են «տիեզերքի հետ հաղորդակցության լեզու», «մատների յոգա», «ժեստերի ծիսական լեզու» և այլն։ Պարզվում է՝ մատների այս կամ այն դիրքը դրական ազդեցություն է թողնում մարդու ինքնազգացողության ու նրա հոգեկան վիճակի վրա։ Ստորև Ձեզ կներկայացնենք 7 մուդրաներ, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում առողջության ու տրամադրության վրա։ Սրանցից որոշները նույնիսկ կհոգան Ձեր հաջողության մասին։

♦ Մուդրա՝ «Տիեզերքի երեք սյուներ»: Այն գոյության երեք ոլորտների՝ անցյալի, ներկայի ու ապագայի միասնության խորհրդանիշն է համարվում։ Այս մուդրան հսկայական էներգիա է փոխանցում օրգանիզմին։ Եթե տառապում ես ցածր իմունիտետից, ուժասպառությունից ու նյութափոխանակության հետ կապված խնդիրներից, ապա այսպես արա.
Աջ ձեռքի միջնամատն ու մատնեմատը միանման դիրքով դիր ձախ ձեռքի միջնամատի ու մատնեմատի վրա։ Ձախ ձեռքի ճկույթը դիր միջնամատի և մատնեմատի հիմքի հատվածի դիմացի մասից։ Այնուհետև մատի ծայրն անցկացրու ճկույթի տակ։ Աջ ձեռքի ցուցամատի ծայրը սեղմիր ձախ ձեռքի ցուցամատով ու բթամատով։

♦ Պուտտա-մուդրա՝ օրգանիզմի թունավոր ու վնասակար նյութերի դեմ։ Այս մուդրան օգտակար է, եթե դիետայով ես սնվում, քանի որ այն օգնում է մաքրել օրգանիզմն ու նիհարել։ Բութ մատների ծայրով հպվիր մատնեմատի ներքևի գծիկին։ Մնացած մատները մի կողմ տար։

♦ Գանեշա-մուդրա սրտի համար։ Այս մուդրան նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքի լավացմանը և ինքնավստահության ու քաջության ինքնազգացում փոխանցում։ Ծալիր երկու ձեռքերիդ մատներն ու աջ ձեռքի մատների ծայրով բռնիր ձախ ձեռքի մատների ծայրերը։ Շունչ քաշիր մատներդ միմյանց անցկացված վիճակում, ձգիր տարբեր կողմերի վրա։ Արտաշնչելիս թուլացրու ձեռքերդ։ Կրկնիր 6 անգամ, այնուհետև փոխիր ձեռքերի դիրքը և նորից կրկնիր այն 6 անգամ։

♦ Մուդրա՝ «Շամբալայի վահան»՝ բացասական էներգիայի դեմ։ Այս լեգենդար մուդրան խորհուրդ են տալիս օգտագործել անհանգստության, անվստահության ու նյարդայնացած ժամանակ։ Այն օգնում է հանգստություն ու հավասարակշռություն պահպանել։ Կանայք պետք է աջ ձեռքը բռունցք անեն և այն սեղմեն ձախ ձեռքի ափին, դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է բթամատը սեղմել ափին։ Տղամարդիկ այս նույն շարժումը պետք է անեն, միայն թե հակառակ ձեռքերով։

♦ Մուդրա՝ «Աղոթք երջանկության համար»։ Սա անվանում են «Մուդրաների թագուհի»։ Այս մուդրան մարդուն պաշտպանում է բացասական էներգիայից, հանգստացնում ու ոգեշնչում։ Այն օգտակար է անել, երբ աջակցության և հոգևոր էներգիայի կարիք ունես։  
Ասում են, որ այս մուդրան ունակ է ի կատար ածել նվիրական ցանկությունը, դրա համար այս մուդրան անելիս անհրաժեշտ է պատկերացնել ցանկալին։

Մատներդ միմյանց մեջ հագցրու՝ բացի բթամատերից։ Բթամատերով փորձիր ձգել հակառակ ձեռքերի ճկույթները։ Մատնեմատերը պահիր ուղղաձիգ վիճակում։ Ցանկալի է, որ դրանք հպվեն եղունգի հատվածով։ Իսկ ցուցամատերով բռնեք հակառակ ձեռքի միջնամատերը և ձգեք ափի կենտրոն։ 
Կարող է փոքր-ինչ դժվար լինել սկզբում, սակայն երբ սկսես անել, շուտով ավելի հեշտ կլինի։
мудры

♦ Մուդրա սիրո ձեռքբերման համար։ Ցանկանո՞ւմ ես սիրո իսկական մագնիս դառնալ։ Ուրեմն այս մուդրան հենց քեզ համար է։ Այն հատկապես օգտակար է անել նրանց, ովքեր երկրորդ կեսի փնտրտուքների մեջ են կամ տառապում են միայնությունից։ Միջնամատի և ցուցամատի բարձիկները հպիր ափիդ։ Մնացած մատներդ ուղիղ պահիր։ Արմունկները ծալիր կրծքիդ մակարդակին ու փակիր աչքերդ։ Այս դիրքում մնա 2-3 րոպե։

♦ Մուդրա՝ «Էներգիա»։ Այս մուդրան բարենպաստ ազդեցություն է ունենում ներքին հարմարավետության ու ինքնազգացողության համար։ Այն օգնում է էներգիայով լցվել ու առույգ լինել։ Անհրաժեշտ է պարզապես երկու ձեռքերի բթամատների բարձիկները հպել միջնամատի և մատնեմատի բարձիկներին և ուղիղ պահել ցուցամատն ու ճկույթը։ Որքան ավելի շատ սա անես, այնքան ավելի շատ էներգիա կունենաս։

Սա, թերևս, այն դեպքն է, երբ բառացիորեն կարող ես ասել, որ առողջությունդ ու կենսական էներգիադ քո ձեռքերում են գտնվում։ Մուդրաների ուժը խթանելու համար հիշիր դրանք կանոնավոր կերպով անելու մասին, ինչպես նաև դանդաղ շնչառության ու ողնաշարն ուղիղ պահելու մասին։ Եվ, իհարկե, չմոռանաք լավ տրամադրվածության մասին։ Հենց դրական մտքերն են հանդիսանում մուդրաների ազդեցության լավագույն ու կարևոր օգնականները։
Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է