Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատերազմում կրած պարտության պատճառների դիսկուրսը հայկական առցանց լրատվականներում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Զանգվածային լրատվամիջոցները հասարակական տրամադրությունների ձևավորման կարևորագույն գործիքն են: Դրանք ոչ միայն արտացոլում են հանրային տրամադրությունները, այլ շրջանակավորում, ակցենտավորում և մատուցում իրենց խմբագրական քաղաքականության համապատասխան:

Լրատվամիջոցների դերը կարևորվում է հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ տեղեկատվության պահանջարկը մեծանում է, իսկ հանրային տրամադրությունների հասարակական-քաղաքական նշանակությունը՝ բարձրանում: Նմանատիպ իրավիճակներում մեծանում է նաև ապատեղեկատվության հավանականությունը: Առցանց մեդիան, լինելով կապակցված սոցիալական մեդիայի հարթակներին, էլ ավելի է ընդլայնում տեղեկատվական հոսքի շրջանակներն ու լսարանը։

2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությանից հետո հայկական հասարակական-քաղաքական դաշտում սկսվեց քննարկվել պատերազմում կրած պարտության պատճառների և մեղավորների թեման: Առցանց մեդիան առաջնային դեր ունեցավ այս դիսկուրսի հանրայինացման, ինչպես նաև հասարակական-քաղաքական բևեռացման արտացոլման գործում:

Հայկական առցանց լրատվամիջոցների խմբագրական քաղականության ուսումնասիրությունը հնարավորություն կտա համակարգել շրջանառված նարատիվները, ինչպես նաև գնահատել լրատվամիջոցների դերը հանրային կարևորության դիսկուրսներում:

Հետազոտության նպատակն է վեր հանել պարտության մեղավորների դիսկուրսի ֆրեյմավորումը հայաստանյան առցանց մեդիայում։ Հետազոտության օբյեկտը հայաստանյան առցանց մեդիան է, իսկ առարկան՝ դրանում շրջանառվող թեմատիկ ուղերձ պարունակող նյութերի ֆրեյմավորումը։ Խնդիրն է պարզել շրջանառվող թեզերի հիմնական ուղղությունները, տեղեկատվության սկզբնաղբյուրները և վերնագրային քաղաքականությունը։ Տվյալները մեկնաբանելու համար կիրառվել է ֆրեյմերի վերլուծության մեթոդաբանությունը՝ փորձելով դուրս բերել ուսումնասիրված թեմաների ֆրեյմավորման առանձնահատկությունները։

Հոդվածի հիմնական մեթոդը փաստաթղթերի ուսումնասիրությունն է, ինչը ենթադրում է ինչպես տեղեկատվության քանակական, այնպես էլ բովանդակային և կոնտեքստային ասպեկտների հետազոտում։ Հիմնախնդիրը դիտարկվում է հայաստանյան առցանց երեք լրատվականի օրինակով՝ Tert.am, Armtimes.com, Hetq.am:

Աշխատանքում ուսումնասիրվում է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վերոնշյալ լրատվական կայքերում հրապարակված թեմատիկ հոդվածները: Տվյալները վիճակագրորեն ներկայացուցչական չեն, սակայն ուսումնասիրվող լրատվամիջոցների ընտրությամբ փորձ է արվել ընդգրել քաղաքականապես ընդդիմադիր, պրոիշխանական և չեզոք խմբագրական քաղաքականությամբ աչքի ընկնող լրատվամիջոցներ՝ շրջանառված դիսկուրսների առավել լայն շրջանակ ընդգրկելու նպատակով: Հոդվածները որոշակի սխեմայով համակարգվել և կոդավորվել են «MS Excel» ծրագրի օգնությամբ:


Արդյունքները

Tert.am, Armtimes.com և Hetq.am կայքերում 2020թ. Նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը վերոնշյալ կայքերում հայտնաբերվել է համապատասխան թեմատիկ ուղերձ պարունակող 266 հոդված, ինչը բաշխվել է հետևյալ կերպ.

  1. am-188 հոդված
  2. com-57 հոդված
  3. am-24 հոդված

Թեմատիկ ուղերձ պարունակող հոդվածները ուսումնասիրվող ժամանակահատվածում բաշխվել են հետևյալ պարբերականությամբ:

 

Գրաֆիկ 1. Թեմատիկ ուղերձով հրապարակումների թիվը թիրախային ժամանակահատվածում

 

No description available.

Տեսանելի է, որ Tert.am-ը թեմայի նկատմամբ պահպանել է հետաքրքրություն ուսումնասիրվող ողջ ժամանակահատվածում: Armtimes.com-ը շատ հրապարակումներ է ունեցել առաջին տասնօրյակում և դեկտեմբերի 15-20 ընկած ժամանակահատվածում, ինչը համընկնում է ներքաղաքական իրադարձությունների թեժացմանը: Hetq.am-ը թեմայի նկատմամբ ցուցաբերել է որոշակի հետաքրքրություն միայն ուսումնասիրվող ժամանակահատվածի առաջին փուլում, իսկ երկրորդում մոռացության է մատնել:

Ուսումնասիրված հոդվածների գերակշիռ մասը հիմնված է եղել որևէ երրորդ անձի կարծիքի կամ մեկնաբանության վրա կամ իրենից ամբողջությամբ ներկայացրել է երրորդ անձի խոսքի ուղիղ մեջբերում: Հարցազրույցները և վերլուծությունները փոքր թիվ են կազմել, ինչը երևում է գրաֆիկ 2-ում:

Գրաֆիկ 2. Թեմատիկ ուղերձ պարունակող հոդվածների տեսակները

No description available.

 

 

Tert.am-ը, ըստ համամասնության, ավելի հաճախ է արտատպել նյութեր այլ հարթակներից: Armtimes.com-ը և Hetq.am-ը համեմամատաբար ավելի քիչ են ուղիղ մեջբերումներ կատարել, սակայն ընդհանուր համամասնությամբ ավելի շատ են հիմնված երրորդ անձանց կարծիքի վրա: Ընգծենք, որ ուղիղ մեջբերում են համարվել այն նյութերը, որոնցում այլ հարթակից (օրինակ՝ սոցիալական ցանցերից) նույնությամբ վերատպված է որևէ հրապարակում` առանց հավելյալ մեկնաբանությունների:

            Թեմատիկ ուղերձ պարունակող հոդվածների հեղինակային բնութագիրը տեսանելի է Գրաֆիկ 3-ում:

Գրաֆիկ 3. Թեմատիկ ուղերձ պարունակող հոդվածների հեղինակային բնութագիրը

No description available.

 

 

Գրաֆիկում տեսանելի է, որ Tert.am-ը ճնշող մեծամասնությամբ թեմատիկ հոդվածները արտատպել է այլ աղբյուրից: Tert.am-ը նաև աչքի է ընկել նաև նրանով, որ չարտատպված նյութերի միայն փոքրամասնության դեպքում է առկա նյութի հեղինակի մասին տեղեկատվություն: Hetq.am-ը ամենահաճախն է տեղադրել հեղինակի մասին տեղեկություն, ինչպես նաև օգտվել միջազգային լրատվական հարթակներից:

Գրաֆիկ 4. Թեմատիկ ուղերձ պարունակող հոդվածների սկզբնաղբյուրը

 

No description available.

 

Գրաֆիկում տեսանելի է, որ Armtimes.com-ը առավել հաճախ է պաշտոնական աղբյուրին հղում կատարել: Tert.am-ի նյութերի ճնշող մեծամասնության սկզբնաղբյուրը սոցցանցերն են: Hetq.am-ը, ի համեմատություն մյուս երկու կայքերի, ավելի հաճախ է մեջբերել արտասահմանյան աղբյուրներ: 

Լրատվամիջոցներում ուսումնասիրված թեմատիկ հոդվածների ֆրեյմավորում էապես տարբերվում են իրարից: Tert.am-ը ակնհայորտեն ընդունել է թեմայի վերաբերյալ ընդդմադիր խմբագրական քաղաքականությունը, Armtimes.com-ը սատարում է իշխանությանը, իսկ Hetq.am-ում առկա են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թեզեր, սակայն առաջինները գերակշռում են:

Գրաֆիկ 5. Tert.am-ի թեմատիկ հոդվածների ֆրեյմավորումը

 

No description available.

 

Գրաֆիկ 6. Armtimes.com-ի թեմատիկ հոդվածների ֆրեյմավորումը

 

No description available.

Գրաֆիկ 7. Hetq.am-ի թեմատիկ հոդվածների ֆրեյմավորումը

No description available.

Գրաֆիկ 5,6,7-ում տեսանելի է, որ լրատվամիջոցների հիմնական թեզերը հազվադեպ են համընկնում: Ստորև ներկայացված գրաֆիկը ցույց է տալիս, թե որ թեզերն են կրկնվել առնվազն երկու լրատվամիջոցում:

Գրաֆիկ 8. Hetq.am-ի թեմատիկ հոդվածների ֆրեյմավորումը

No description available.

 

Գրաֆիկը 8-ը ցույց է տալիս, որ Tert.am-ի և Armtimes.com-ի թեզերը իրար չեն համընկել, իսկ Hetq.am-ը համընկնումներ ունի մյուս երկու լրատվամիջոցների հետ, սակայն առավել հաճախ՝ Armtimes.com-ի հետ:

Եզրակացություն

  • Ուսումնասիրված ժամանակահատվածում թեմայի վերաբերյալ առավել հետաքրքրություն է ցուցաբերել Tert.am-ը:
  • Բոլոր լրատվամիջոցներում հոդվածների մեծ մասը հեղինակային չեն և արտատպված են սոցիալական ցանցերի հրապարակումներից և ներկայացնում են երրորդ անձանց կարծիքներ և մեկնաբանություններ։ Ինքնուրույն վերլուծությունները գրեթե բացակայում են:
  • am-ը և Armtimes.com-ը իրենց խմբագրական քաղաքականության մեջ լիարժեք արտահայտել են իրենց սեփականատերերի քաղաքական դիրքորոշումը: Tert.am-ը պարտության պատճառների դիսկուրսը ֆրեյմավորել է այնպես, որ իշխանությունները դավաճանել են, բանակցային գործընթացը տապալվել է իշխանությունների կողմից, իսկ պատերազմի շուտ կասեցման դեպքում կունենայինք ավելի լավ արդյունքներ: Armtimes.com-ը դիսկուրսը ֆրեյմավորել է այնպես, որ հնարավոր չէր ավելի լավ արդյունքներով ավարտել պատերազմը, պատճառը նախկին 30 տարիներն են, իսկ բանակցային գործընթացը միշտ եղել է ի վնաս Հայաստանի:
  • am-ում շրջանառվել են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ պրոֆիշխանական թեզեր, սակայն վերջիններս գերակշռող են: Պրոիշխանական դաշտից է «բանակցային գործընթացը միշտ եղել է ի վնաս Հայաստանի» և «հնարավոր չէր այլ արդյունքներով ավարտել պատերազմ» թեզերը, իսկ ընդդիմադիր դիսկուրսից ներառվել է «Իշխանություննները դավաճանել են» թեզը:

 

Դավիթ Մաթևոսյան

 

Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու