«Տրամադրության գույնը սեւ է»․ Մարիամ Ալեքսանյանի նոր լուսանկարը
ԼԱՅՖԴերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարիամը կրում է սեւ գույնի հանդերձանք, նույն երանգի գլխարկ։ Դերասանուհին արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ են հղել։

Օրերս հրապարակված կադրերում Մարիամը վառ գույնի բլուզ էր կրում։ Դերասանուհին հավաքել էր մազերը, նախապատվություն տվել առօրյա շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել էր նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



