Բալիկի ծննդին ընդառաջ Սոֆյա Պողոսյանը մեկնել է ԱՄՆ
ԼԱՅՖTert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու դերասան Աշոտ Տեր–Մաթևոսյանը սպասում են իրենց առաջնեկին։
Սոֆյան հղիության 8-դ ամսում է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ երեխայի ծննդին ընդառաջ Սոֆյան մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դերասանուհին Ինստագրամում հրապարակումներ անում է, սակայն չի նշում, որ Միացյալ Նահանգներում է։
Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց հունիսին։ Նա և Աշոտը պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչև այդ տևական ժամանակ միասին էին ապրում: Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի` Մարին, Սոֆյան առաջին անգամ կմայրանա:


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



