ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո
ԲԼՈԳՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո: Այս մասին հայտնում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Շուրջ 10 տարվա մեր պայքարը հաջողությամբ պսակվեց: Ամեն մի նման գործով պատժելու ենք Ադրբեջանին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Հիշեցնում եմ, որ գործը ՄԻԵԴ է ներկայացվել իմ կողմից որպես Արթուր Բադալյանի փաստաբան դեռևս 2011 թվականին իմ գլխավորած «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ կազմակերպության միջոցով:
Նշված գործով Արթուր Բադալյանին շարունակել է ՄԻԵԴ-ում ներկայացնել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի փաստաբան Տաթևիկ Մատինյանը»,- գրել է նա:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



