Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով 10 ամսական երեխա է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում բարձրահարկ շենքի վերելակի ընկնելու հետևանքով 10 ամսական երեխա է մահացել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Նրա խոսքով` ժամը 13:00-ի սահմաններում կտրվել է շենքի վերելակի պարանը, որի հետևանքով վերելակն ընկել է առաջին հարկ: Վթարի պահին վերելակի դռների արանքում է մնացել 10 ամսական երեխայի մանկասայլակը: Երեխան ստացած վնասցվածքներից մահացել է:
Ոստիկանության Մոսկվայի բաժանմունքի մամուլի ծառայությունից հաստատել են, որ վերելակի ընկնելու հետևանքով զոհ կա, սակայն հրաժարվել են այլ մանրամասներ ներկայացնել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



