Քուրդ երիտասարդները տարբեր երկրներում բողոքում են թուրքական իշխանությունների քայլերի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհի տարբեր երկրներում քուրդ երիտասարդները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ ընդդեմ Թուրքիայում քուրդ ազգաբնակչության իրավունքների ոտնահարումների: Այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:
Հերթական բողոքի ակցիաները տեղի են ունեցել Գերմանիայի Բեռլին, Դարմշտատ, Գիսսեն, Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ, Քյոլն քաղաքներում, Նորվեգիայի մայարքաղաք Օսլոյում և անգամ հեռավոր Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում:
Ցուցարարները հորդորել են լուռ չմնալ քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող կոտորածների նկատմամբ: Նրանք հայտնել են, որ շարունակելու են իրենց արդար պայքարը՝ հանուն քրդերի իրավունքների ճանաչման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



