«Ի հեճուկս թշնամու՝ մենք ժպտալու ենք, ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, անելու ենք կրթվելով, աշխատելով եւ մեր միասնականությամբ»․ Մանե Գրիգորյան
ԼԱՅՖՀաղորդավարուհի Մանե Գրիգորյանը մեկնել է Արցախ, որտեղից հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով։
Instagram-ում տեղադրված կադրերում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել «Մենք ենք, մեր սարերը» կոթողի ֆոնին։ Նա կրում է սեւ բլուզ, նույն երանգի տաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Հաղորդավարուհու մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու սպորտային գլխարկը։
«Ի հեճուկս թշնամու՝ մենք ժպտալու ենք, ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, անելու ենք կրթվելով, աշխատելով և մեր միասնականությամբ», - հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին, ապա հավելել է «#ԵկեքԱրցախ» հեշթեգը։
Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում հաղորդավարուհին կրում էր գեղեցիկ նախշերով, ուսերը բաց բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նախընտրել էր ընդգծված շպար։ Հրապարակմանը կից Մանեն դիմելով իր հետեւորդներին գրել էր․
«Այնքան դրական էներգիա եմ ստանում ձեզնից, դուք չեք էլ պատկերացնում։
Իմ հետևորդներն ամենալավն են։ Սիրում եմ ձեզ»։