Գիտնականները պարզել են Pfizer պատվաստանյութի ցածր արդյունավետությունը «Քովիդ-19»-ի բրազիլական շտամի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականները պարզել են, որ ամերիկյան և գերմանական Pfizer/BioNTeck ընկերությունների ստեղծած պատվաստանյութը ցածր արդյունավետություն ունի կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ պայքարում: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հաղորդել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքը:
Ֆրանսիայի և Գվիանայի հետազոտողները պարզել են, որ կորոնավիրուսի բրազիլական շտամի տարածումը պատվաստված անձանց շրջանում հասնում է 60 տոկոսի: Գիտափորձին մասնակցել է Գվիանայի ոսկու հանքավայրի 44 աշխատակից: Նշվում է, որ նրանց միջին տարիքը կազմել է 53 տարեկան: Նրանցից 25-ն ամբողջովին պատվաստված են եղել Pfizer-ի պատվաստանյութով:
Բրազիլական շտամով վարակվել է 25-ից 15 հանքափոր, այսինքն՝ պատվաստվածների 60 տոկոսը:
Փորձագետները նշում են, որ դեղամիջոցի նման ցածր արդյունավետությունն անսպասելի էր: