Աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Անահիտ Ավանեսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում, սակայն աճը կտրուկ չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում՝ մանավանդ աշնան առաջին կեսին, կունենանք նոր ալիքի վտանգ»,- հավելել է Ավանեսյանը։
Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի «դելտա» շտամին, Առողջապահության նախարարի պաշտոնատարն ասել է, որ դեռ նմուշ չունեն:
Ավանեսյանի կարծիքով՝ Հայաստանում այդ շտամը շրջանառվում է, որովհետև երկրի սահմանները բաց են և Ռուսաստանի, և Վրաստանի հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքեր։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



