Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բանակցություններում թուլությունն Ադրբեջանը փորձում է կոմպենսացնել սադրիչ քայլերով. Նալբանդյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ ուժի կիրառումը և իրավիճակի սրումը  կարող է օգտագործել որպես բանակցային գործիք: Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողներ հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով բանակցությունների արդյունքները: «Շատ կարևոր էր նախագահների մակարդակով վերջին հանդիպումից հետո նման ևս մե ¯ հանդիպման կազմակերպումը: Մենք շնորհակալ ենք Շվեյցարիային այս գագաթնաժողովն ընդունելու, իսկ եռանախագահող երկրներին` իրենց ջանքերի համար` ուղղված նման հանդիպումների կազմակերպմանը, որոնք նպատակ ունեն առաջ մղել բանակցային գործընթացը: Բայց այդ գործընթացն առաջ մղելու համար նման տրամադրվածություն պետք է ունենա Ադրբեջանը, ինչն իրականում այդպես չէ: Եվ այս գագաթնաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ, Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Եվ  բնական է, որ երբ այսպիսի իրավիճակ է, մնացած հարց երը երկրորդ պլան են մղվում»,- «Արմենպրես»-ի հաղարդմամբ` ասաց  նախարարը:

Նալբանդյանը նկատեց, որ Ադրբեջանը բանակցություններում իր թուլությունն ու անվստահությունը ցանկանում է  կոմպենսացնել սադրիչ քայլերով: Նրա խոսքով` Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ սա իրենց ինչ-որ ուժ է տալիս: «Ի՞նչ է նրանց մինչև հիմա տվել  այս քաղաքականությունը: Որևէ դրական բան,  որևէ առավելություն ո'չ տվել է, ո'չ տալիս է, ո'չ էլ կտա»,- շեշտեց Նալբանդյանը:

Անդրադառնալով առկա տրամադրություններին, թե Ադրբեջանի ոչ ադեկվատ կեցվածքի պայմաններում իմաստ չունի շարունակել բանակցությունները` նախարարը նշեց, որ այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե որն է բանակցությունների այլընտրանքը: «Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է բանակցությունների շարունակելու միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Եվ հենց դրա մասին է խոսում մեր նախագահի մասնակցությունն այս գագաթնաժողովին: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակել համանախագահների հետ ջանքերը` ուղղված խնդրի բացա ռապես խաղաղ կարգավորմանը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Նախարարը հավելեց, որ հանդիպման  ժամանակ կողմերը հայտնել են  իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման շուրջ տարբեր սկզբունքների  և տարրերի վերաբերյալ, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից: «Մենք կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն միմյանց  կամ չեն համընկնում: Սակայն Ադրբեջանի մոտեցումները մոտ չեն և չեն համընկնում ոչ միայն Հայաստանի մոտեցումներին, այլ նաև, կարող ենք ասել, որ չեն համընկում եռանախագահող երկրների առաջարկներին: Դուք գիտեք, որ 5 հայտարարություն է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավ որման վերաբերյալ,  և Ադրբեջանը մինչև այսօր խուսափում է հղում կատարել այդ հայտարարություններն, որտեղ ներկայացված են այն սկզբունքներն ու տարրերը:  Եռանախագահները բազմիցս նշել են, որ այդ առաջարկներն արված են որպես մեկ ամբողջություն , տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից, անհնար կդարձնի կարգավորումը»,- ասաց Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը  բազմիցս հայտարարել է, որ  պատրաստ է  այդ առաջարկների հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված խաղաղ կարգավորմանը, իսկ  Ադրբեջանն այդպես էլ որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի արել: «Ադրբեջանը միայն ձևացնում է, որ ինքն ինչ-որ բանի պատրաստ է, բայց  ինչի՞ն է պատրաստ: Այն հայտարարությունները, որոնք իրենց հանրային կարծիքի համար են անում և կարծում են, որ դրանով կտպավորեն նաև ինչ-որ մեկին դրսում,  այդպես չէ, և եռանախագահներն ինչ հայտարարեցին Բելգրադում, գիտեք ես մենաբանություն էի տվել և կետ առ կետ անդրադարձել այդ հայտարարությանը, իսկ ի՞նչ մեկնաբանություն տվեցին ադրբեջանցիները: Չկան մեկնաբանություններ, որովհետև այն ինչ որ ասում են եռանախագահները դա այն է, ինչ մենք էլ ենք ասում»,- մանրամասնեց Էդվարդ Նալբանդյանը:

Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին