Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքուն համաձայնել է ժամը 10:00-ից հրադադար հաստատել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` հղում տալով Ադրբեջանի ՊՆ–ին։
«Բաքուն համաձայնել է ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) սահմանին կրակի դադարեցում հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությանը», – գրված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հայտարարություն չի տարածել այս առնչությամբ։
Հիշեցնենք, որ ՊՆ–ն հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



