Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհետ կորած զինծառայողը վիրավոր վիճակում հայտնաբերվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Զինծառայողի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին 24News-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ այս պահին Գեղարքունիքում իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



