Երկրաշարժ` Հայաստանում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



