Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի է «Ամենախելացին» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողի անունը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» նախագիծն ամփոփեց երկրորդ եթերաշրջանը: BlogNews.am-ը հետևել է խաղի ընթացքին, բայց մինչ հաղթողի անունը նշելը կներկայացնենք մեր զրույցը ստեղծագործական կազմի հետ:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի համար երկրորդ եթերաշրջանն ավելի հասուն էր, քանի որ մասնակիցներն ավելի բարձր տարիքային խմբից էին։ «Եթերաշրջանը շատ կարևոր էր նրանով, որ ԼՂՀ-ից ունեինք մասնակիցներ, ինչի համար շատ ուրախ եմ,-նշում է Նազենին,- քանզի երբ մենք ասում ենք Հայաստան, հասկանում ենք ամբողջական Հայաստան՝ մեր երկու սրտերը միասին: Կարևոր է այն, որ շատ դեպքերում մեզ մեղադրում են, որ մենք գուցե տրավմատիկ իրավիճակ ենք ստեղծում երեխաների համար, բայց ես ուզում եմ նշել մի կարևոր փաստ. երեխաները սովորում են ոչ թե հաղթել, այլ արժանի կերպով նաև պարտվել, սա ևս կարևոր է: Նրանք իրենց մրցակցին, ընկերոջը, շարունակում են ինչ-որ կերպ ոգևորել՝ անկախ նրանից, որ իրենք դուրս են մնացել խաղից. սա շատ կարևոր մշակույթ է, որը գուցե մեր ազգի մեջ բացակայում է»:

 

Հաղորդավարուհին հաղորդման մասին միայն դրական արձագանքներ է լսում, իսկ երբ քննադատում են, ապա դա միայն հարցի ձևակերպմանն է վերաբերում։ «Ես շատ նորմալ եմ դրան վերաբերվում, քանի որ Հայոց լեզվում ամեն ինչ երկակի է, ու շատ երկձևություններ կարող են լինել: Պատմությունը հարյուր տոկոս աքսիոմատիկ չի լինում, մեր խմբագիրները փորձում են աշխատել հնարավորինս հստակ, բայց կան բաներ, որոնք ունեն մի քանի տարբերակներ»,-եզրափակեց Նազենին:
Խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանն էլ ավելացրեց, որ երկրորդ եթերաշրջանի մոտեցումը չի փոխվել, միայն երեխաների տարիքային սահմանն է փոխվել. «Փորձը ցույց տվեց, որ երեխաները մեծ պոտենցիալ ունեն, պարզապես նրանց նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինենք: Երբեմն ասում են՝ սա ինչ սերունդ է, բայց նրանք իրականում շատ ավելի ուժեղ են: Ես ուրախ եմ, որ այս երեխաներն արդեն «աստղ» են ոչ թե թռվռալու համար, այլ իրենց գիտելիքների շնորհիվ, ինչն արդեն մեծ առավելություն է: Բացի այդ, սա նրանց համար կյանքի փորձ է, որն ամբողջ կյանքում պետք կգա նրանց»:

 

Կրթության և գիտության նախարարությունն արդեն երկրորդ եթերաշրջանն է, ինչ նախագծի կողքին է։ Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը խոստացավ, որ այս տարի էլ հաղթողին կպարգևատրեն և կուղարկեն եվրոպական որևէ երկրի ամառային դպրոց։ «Նախորդ հաղթողը բավականին ոգևորված էր այդ նվերով, որն արվեց ԿԳՆ-ի կողմից, խոսել ենք նրա հետ այն ժամանակ, երբ հետ էր եկել»,-պատմում է Զոհրապը և ավելացնում, որ ցանկացած միջոցառում, հաղորդում, որը կապված է կրթության հետ, կողջունվի ԿԳՆ-ի կողմից:
Երկրորդ եթերաշրջանում ավելացել է կրոնական ուղղվածությունը, իսկ Արարատյան հայրապետական թեմը սահմանել էր մրցանակ այն երեխայի համար, ով ավելի ակտիվ կլինի կրոնի թեման ընտրելիս։ «Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ կարևորել է կրթական ծրագրերը, հոգևոր դաստիարակությունն ու կրթությունը: Պատկերացումներին ու այս մոտեցումներին ընդառաջ Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը սահմանել է մրցանակ,- նշեց Տեր Եսային, ով էլ մրցանակ հանձնեց Էդուարդ Քեշիշյանին՝ կրոնական ուղղվածության հարցերին ամենից շատ պատասխանած մասնակցին,- մրցանակն ուխտագնացություն է դեպի Երուսաղեմ՝ քայլելու Քրիստոսի հետքերով, Երուսաղեմը նաև երեք կրոնների մայրաքաղաքն է համարվում, վստահ եմ, որ Էդուարդը շատ պետք է սովորի կրոնների մասին նաև այնտեղ: Հավանաբար գարնանը կկարողանա մեկնել»:

 

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության մարկետինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան նշեց, որ հաղթողին տրամադրելու են 1 մլն դրամ. «Շատ կարևոր ենք համարում այն գաղափարը, որ երեխաները պետք է իմանան՝ գիտելիքներով կարող են գումար վաստակել Հայաստանում: Դա կնպաստի նրան, որ մյուս երիտասարդները կսկսեն ձգտել խորը գիտելիքներ ձեռք բերել: Վստահ եմ` նման նախագծերը շատ կարևոր են, հատկապես՝ հեռուստատեսային, քանի որ լայն լսարան ունեն, և երեխաների մեջ էլ մրցակցություն է առաջանում՝ տեսնելով, որ իրենց ընկերները միայն իրենց գիտելիքների շնորհիվ եկել, հասել են հեռուստատեսություն: Այս երեխաները, վստահ եմ, իրենց դպրոցում դառնում են հայտնի, դառնում են հերոս, և մյուսները, կարծում եմ, ևս կձգտեն դրան, ու այս նախագծի շնորհիվ Հայաստանում խելացի երիտասարդները կշատանան»:

 

Երկրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Արման Բայրամյանը, ով բավականին ոգևորված էր ստացած նվերներից և ընկերների շնորհավորանքից. «Դեռ չեմ որոշել, թե գումարն ինչի վրա եմ ծախսելու, դա արդեն ծնողների հետ որոշելու հարց է: Միգուցե հաջողվի արտասահմանում սովորել, ուզում եմ ծրագրավորող դառնալ»: Արմանը հենց սկզբից էլ մտածել է, որ կհաղթի և շատ է աշխատել հաղթանակի համար։ «Այսօր ամեն ինչ ինձ համար հեշտ ստացվեց, դրա համար շատ ուրախ եմ։ Նախորդ խաղերն ավելի դժվար էին ինձ համար, բայց ես ուժ գործադրեցի, որ հաղթահարեմ: Պետք է շատ ժամանակ ծախսել պարապմունքների վրա, այլապես հնարավոր չի լինի հաղթել, կցանկանամ, որ բոլորն էլ լավ աշխատեն ու հաղթեն»,- մաղթեց Արմանը:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել