Ամեն հանդիպումից հետո ավելի ու ավելի վատ է լինում. Կոմանդոսը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՔիչ առաջ ավարտվեց Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Խոսելով հանդիպման մասին՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Լավ է, որ հանդիպում են, բայց սպասելիքներ չունեմ»: Ինչ վերաբերում է սահմանային սադրանքներին, ապա, ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանն այլ ելք չունի, ուզում է ցույց տալ, որ բանակ ունի և զենքերն էլ իզուր չի գնել:
Արցախի հերոսի խոսքով՝ Ալիևն իր ժողովրդի մոտ փորձում է տպավորություն գործել: «Բայց այդ բոլորը բլեֆ է, իսկ մեզ համար շատ ողբերգական է: Ցավոք, նորից զոհ ունենք: Շատ վատ երևույթ է: Չես կարող ասել՝ վաղը կհանդիպեն նախագահները, իսկ մյուս օրը լավ կլինի: Ամեն հանդիպումից հետո ավելի ու ավելի վատ է լինում»:
Լևոն Փանոսյան
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



