Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վրաերթից մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վեճի ու ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզում վրաերթի հետևանքով մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վիճաբանության և ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին:

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրգործ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցված մեկ այլ քրեական գործից հետո։ Այդ մեկ քրեական գործը վերաբերում է Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին վրաերթի ենթարկելուն և անզգուշությամբ մահ պատճառելուն։

Կայքի տեղեկություններով՝ մինչ Մասիսի քննչական բաժնում վրաերթի փաստով քրեական գործը քննվում էր, օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մինչև վրաերթը վրաերթի ենթարկված ու մահացած Տ․ Խլղաթյանը եղել է վրաերթի հարևանությամբ գտնվող Այնթափ համայնքին պատկանող զվարճանքի կենտրոններից մեկում, որտեղ մի խումբ անձինք, այդ թվում՝ Արարատի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Հենրիկ Ա․-ն, 28-ամյա Նարեկ Մ․-ն և վրաերթի հետևանքով մահացած Տ․ Խլղաթյանը զվարճանքի կենտրոնում խուլիգանություն են կատարել, որը վերածվել է վիճաբանության։

Այնուհետև այն շարունակվել է դրսում՝ զվարճանքի կենտրոնի դիմաց։ Հենրիկ Ա․-ն պարզաբանում պահանջելու նատակով Տ․ Խլղաթյանին դուրս է հրավիրել զվարճանքի կենտրոնից, որտեղ շարունակվել է վիճաբանությունը։ Ըստ Հենրիկ Ա․-ի՝ Տ խլղաթյանը պարելու ժամանակ կանգնել է իր ոտքին, և ինքը նրան ասել է, որ եթե պարելը շարունակի, ապա թող ուշադիր լինի, որպեսզի նույն բանը չկրկնվի։ Սակայն Տ․ Խլղաթյանը գլխով հարվածել է Հենրիկ Ա․-ի քթին։ Այդ մասին վերջինս նույնպես հայտնել է ոստիկաններին։

Դրանից հետո վիճաբանությանը միջամտել է Նարեկ Մ․-ն, ով Հենրիկ Ա-ի ընկերն է և նրան հարվածելու համար հայհոյանքներ է հնչեցրել Տ․ Խլղաթյանի հասցեին և իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս նստատեղին, պատճառելով վնասվածք։   Արդեն դանակահարված Տ․ Խլղաթյանը վազել է դեպի հանդիպաց գոտի, անցել երկաթե արգելապատնեշները, և դեպի Երասխ ընթացող BMW-ի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագարել է հետիոտնի մահը։

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան