Մահացած տղամարդը հողին հանձնվելուց մի քանի րոպե առաջ վերակենդանացել է (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀամացանցում է հայտնվել Լիբանանում տեղի ունեցած հուղարկավորության տեսանյութ, որը ցնցել է ինչպես սգավորներին, այնպես էլ համացանցի օգտատերերին: Կադրերում երեւում է, որ մարդկանց բազմությունը ճանապարհում է բաց դագաղում պառկած տղամարդուն, սակայն ինչ-որ պահի մահացածը հանկարծակի սկսում է շարժվել:
Թաղման մասնակիցներն անմիջապես շտապում են ուշքի եկած տղամարդու մոտ: Նրանք սկսում են սրտի մերսում անել նրան, և շուտով տղամարդուն հանձնում են դեպքի վայր ժամանած բժիշկներին:
Ըստ տեղական ԶԼՄ -ների հաղորդագրությունների՝ բժիշկները հաստատել են, որ տղամարդը դեռ ողջ է, գրում է Daily Star-ը: Սակայն չեն բացատրել, թե ինչու էր նա առհասարակ մահացած համարվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



