Ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:
Օգոստոսի 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-ից 3 աստիճանով։
Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ից 2-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-ից 20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



