Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Առաջին անգամ էինք միասին աշխատում». Գուրգեն Դաբաղյանի նոր տեսահոլովակի հերոսուհին նրա կինն է

ԼԱՅՖ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն անակնկալ ունի իր երկրպագուների համար: Շուտով նա իր լսարանի դատին կհանձնի «Յար ջան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Մանրամասները Գուրգենն առաջինը պատմել է Tert.am Life-ին:

«Յար ջան» երգը սիրային թեմայով է, ռիթմիկ է, պարային: «Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Մոտ մեկուկես տարի է, ինչը երգը կա, բայց երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ չէի կարող նոր երգ թողարկել: Որոշեցի, որ արդեն կարող եմ տեսահոլովակ նկարահանել, բայց դեռ հստակ չգիտեմ, թե երբ կլինի պրեմիերան»,- ասաց Գուրգենը:  

Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, այն նկարահանվել է Գյումրիում: «Տեսահոլովակի նկարահանման վայրն ընտրել է ռեժիսորը: Կարծում եմ այնտեղ տեսահոլովակին համապատասխան գեղեցիկ տեսարաններ կան, այդ պատճառով Գյումրին է հարմար գտել: Վահեն փնտրել է տարբեր քաղաքներում, նաև՝ Երևանում: Առաջին տեսահոլովակս չէ, որ Գյումրիում եմ նկարահանում: «Ոնց կսիրեի» երգի տեսահոլովակը ևս Գյումրիում ենք նկարահանել»,- պատմեց նա:

Երգչի խոսքով՝ տեսահոլովակն ունի սյուժետային գիծ: «Տեսահոլովակում կան տղայի և աղջկա հանդիպում, անակնկալներ հերոսուհու համար, որոնք ես եմ կազմակերպում: Տեսահոլովակի հերոսուհին կինս է՝ Իննան, սա նկարահանման նրա առաջին փորձն է: Ռեժիսորի հետ միասին ուղղակի հարմար գտանք, որ Իննան նկարահանվի, նա էլ հեշտ համաձայնեց: Ընթացքը բավականին հեշտ ստացվեց, առանձնապես բարդություններ չեղան: Կա նաև պարային տեսարան, որտեղ Իննան աղջիկների հետ է: Քանի որ կինս նաև պարուհի է, ամեն ինչ ավելի դյուրին ստացվեց: Առաջին անգամ էինք միասին աշխատում, բայց անհարմարություն չենք զգացել»,- նշեց նա:

Երգիչը նկատեց, որ տևական դադարից հետո այս տեսահոլովակը կարելի է վերադարձ համարել: «Նախորդ տեսահոլովակս նկարահանել եմ մոտ երկու տարի առաջ, այս տեսահոլովակով բարդ շրջանից հետո կարծես վերադառնում եմ: Եվս մեկ երգ կա, որի տեսահոլովակը շուտով կնկարահանենք, աշնանն էլ կլինի պրեմիերան: Վերադառնում եմ իմ ակտիվ գործունեությանը»,- եզրափակեց նա:

   
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը