Արգենտինայում անօդաչուն թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է թափոնների պատճառով վարդագույն ներկված ծովածոցը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրգենտինայում անօդաչու սարքը թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է Չուբուտ նահանգի Կորֆո ծովածոցը, որը թունավոր թափոնների հետևանքով վարդագույն է դարձել, գրում է The Guardian-ը:
Փորձագետներն ու ակտիվիստները նշում են, որ աղտոտվածության պատճառը քիմիական նյութն է, որն օգտագործվում է արտահանման համար ծովախեցգետիններին պահպանելու համար: Գույնը պայմանավորված է նատրիումի սուլֆիտով, որը հակաբակտերիալ նյութ է. այն օգտագործվում է ձկան գործարաններում:
Տեղի բնակիչները բողոքել են Չուբուտ գետի շրջակայքում տհաճ հոտի և աղտոտվածության առնչությամբ. գետը թափվում է Կորֆո ծովածոցը:
Ի նշան շարունակվող աղտոտման՝ տեղացիները փակել են ճանապարհը ձկների թափոնները տեղափոխող բեռնատարների համար՝ թույլ չտալով մուտք գործելը տարածք:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



