Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին. ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



