Ռուսաստան մատակարարված 18 տոննա ադրբեջանական սալորի խմբաքանակում արևելյան ցեց է հայտնաբերվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանից Մոսկվա մատակարարված սալորների խմբաքանակում արևելյան ցեց են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` մեջբերելով «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրությունը:
«Ադրբեջանական թարմ սալորի 18,42 տոննա խմբաքանակի կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է արևելյան ցեց (Grapholita molesta Busck.)»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Գերատեսչությունից ծանուցում է ուղարկվել բեռի սեփականատիրոջը վարակված արտադրանքի մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



