Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի. կան տասնյակ անհետ կորածներ (լուսանկարներ)
ՖՈՏՈՉինաստանի կենտրոնական Հենան նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել Է 302-ի, 50 մարդ անհետ կորած է:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունը տեղեկացրել Էր 99 զոհի մասին:
Հուլիսի 16-ին Հենանում մոլեգնել են տեղատարափ անձրևներ, որոնք հեղեղումների պատճառ են դարձել: Հուլիսի 29-ին տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ տարերային աղետից տուժել Է նահանգի գրգեթե 14 միլիոն բնակիչ: Ջրի հոսքերը իրենց տակ են առել ավելի քան 1 միլիոն հեկտար գյուղատնտեսական հանդակներ, ինչպես նաև քանդել կամ վնասել են 840 000 բնակելի շենք:





1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



