Ես այսօր առավել, քան երբևէ վստահ եմ, որ քայլելու եմ. Թամարա Գևորգյան
ԼԱՅՖԻնչպես արդեն հայտնել ենք, դերասանուհի Թամարա Գևորգյանը վթարի է ենթարկվել ու բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Նա արդեն 3 վիրահատության է ենթարկվել։
Դերասանուհին անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել։
«Առաջին հերթին շնորհակալությունս եմ ուզում հայտնել ինձ համար թանկ ու կարևոր մարդկանց՝ ընտանիքիս, իմ մասին անհանգստացող և իմ կողքին կանգնող ընկերներիս, շնորհակալությունս եմ հայտնում իմ մասին անհանգստացող ու ինձ դրա մասին իրազեկ չպահող ընկերներիս։ Լրագրողներին, ովքեր ևս հետաքրքրվում են իմ առողջությամբ, ասեմ, որ անցել եմ բոլոր վիրահատություններն ու այժմ կինեզիստի օգնությամբ փորձում եմ ոտքի կանգնել։ Քայլելու եմ անկասկած։ Ընտանիքս, ընկերներս և սիրելիս մի վայրկյան անգամ չեն կասկածել ու այդ հավատի շնորհիվ է, որ ես այսօր առավել, քան երբևէ վստահ եմ, որ քայլելու եմ։ Արհավիրքներն անգամ անզոր են այն սիրո դեմ, որը ես եմ վայելում այսօր»,– լուսանկարին կից գրել է նա։