Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ճանապարհային անվտանգությունը միայն ասֆալտապատումը չէ. դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օր չկա, որ լրահոսում վթարների ու դրանց հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն չլինի: Ամիսներ հետո այդ թվերը կդառնան տարեկան վիճակագրություն: Բայց փաստ է մեկ բան՝ ճանապարհներին մարդիկ են զոհվում, ոլորտում ներդրված փոփոխությունները, կարծես թե, տեսանելի արդյունք չեն տալիս: Վերջերս ոստիկանությունը տվյալներ ներկայացրեց, որ 2021 թ. առաջին 6 ամսվա ընթացքում տեղի ունեցած 516 վրաերթից 279-ի դեպքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել են հետիոտները: Ընդ որում՝ 6 ամսվա ընթացքում ՀՀ-ում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: 2169 պատահարից 516-ը վրաերթ է եղել, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։ 516 վրաերթ՝ միայն այն պատճառով, որ հետիոտնը փողոցն անցել է չսահմանված վայրում, կամ էլ վարորդն է խախտում թույլ տվել: Իսկ հետևանքը շատ դեպքերում հետիոտնի մահն է:

«Մահվան ելքերով վթարների թիվը շարունակում է անհանգստացնել: Պատճառները բազմազան են: Փողոցը սխալ տեղից հատելը, անուշադիր լինելը հանգեցնում է ծանր հետևանքների, բայց սա մեր քաղաքացիների համար դաս չի լինում, և նրանք շարունակում են անփույթ վերաբերվել սեփական կյանքին և առողջությանը: Ի վերջո, մեր բնազդներից մեկը զգուշավորությունն է, բայց երթևեկության դեպքում այն, կարծես թե, բացակայում է: Հետիոտների մասով. նրանք անուշադիր են, փողոցը սխալ տեղերում են հատում, կա նաև փողոցների սխալ կահավորանքի կամ մութ լինելու հանգամանքը: Սա հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

Նա ընդգծում է՝ իհարկե, պատերազմից հետո կա նաև հոգեբանական գործոնը, մարդիկ մտամոլոր են, ցրված:«Չեմ կարող պատկերացնել, թե ներկայումս ինչ լուծումներ կարելի է առաջարկել, որ քաղաքացիներն ավելի ուշադիր լինեն փողոցները հատելիս: Չեմ կարծում, որ այս պահին տուգանքները կօգնեն: Օրինակ՝ կարող են լինել ինժեներական կառույցներ, որոնք թույլ չեն տա քաղաքացիներին հատել փողոցը իրենց համար նախընտրելի տեղից, բայց դա թանկ է և անիրագործելի ամբողջ Հայաստանի համար: Չնայած սրան՝ պետք է ընդգծել, որ վերջին տարիներին միայն Երևանում զոհերի թվի որոշակի նվազում կա, ինչին նպաստել են հետիոտնի՝ կանչով կարգավորվող լուսացույցերը, հետիոտնային շատ քիչ անցումների մոտ տեղադրվել են գիշերային լույսեր, Երևանի որոշ փողոցներում նվազեցվել է արագության սահմանված չափը, բայց Երևանի ծայրամասերում և մարզերում երթևեկության կանոնները չեն «գործում»: Իրավիճակն այսպիսին է: Կարելի է մի փոքր, շատ քիչ ապավինել նոր ստեղծվող պարեկային ծառայությանը, թվային ցուցանիշների մասին հնարավոր է խոսել միայն 2-3 տարի անց, երբ այն գործի հանրապետության ողջ տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Վթարների մասով. ներդրվեց բալային համակարգը, ճանապարհները շարունակում են «հսկել» տեսախցիկները և արձանագրել խախտումները, քաղաքացիներին ևս նման լիազորություն է տրվել, խոսվում է ճանապարհային ոստիկանության բարեփոխման մասին, բայց մեծ հաշվով այս բոլոր քայլերը չեն նպաստում վթարների թվի նվազմանը: «Տեսեք՝ բալային համակարգը ներդրվել է մոտ վաթսուն տոկոսով: Օրենքով ամրագրված է, որ տեսուչների կողմից արձանագրվող խախտումների դեպքում տուգանային համակարգն այս պահին չի գործում, այն կգործի 2022 թվականի հուլիսից: Անհրաժեշտ են տեխնիկական որոշակի սարքավորումներ, այսինքն՝ տուգանային միավորների համակարգն ի սկզբանե լիարժեք չէր էլ ներդրվել, այն հետաձգվել էր օրենքով, երբ համաճարակային իրավիճակով պայմանավորված տեխնիկական սարքերի ներմուծման հետ կապված խնդիրներ առաջացան:

Մյուսը վերահսկման համակարգն է: Երթևեկության մեջ զրկված կամ կասեցված վարորդական իրավունքներով վարորդները շատ են, և նրանց հայտնաբերելը բավականին բարդ է: Սա տուգանային միավորների համակարգի բաղկացուցիչ մասն է, այս գործառույթը չի աշխատում: Վարորդը կարող է զրկվել միավորներից, բայց երբ չկա համարժեք վերահսկողություն, կարգազանց վարորդները կարող են շարունակել մեքենա վարել: Այս փոփոխությունների տեխնիկական կարգավորումները դեռևս ամբողջապես չեն մշակվել և ներդրվել, ուստի դրա արդյունքների մասին խոսելն էլ ճիշտ չէ: Բալային համակարգը որոշակի զգոնություն փոխանցեց վարորդներին, բայց խնդիրն այն է, որ կարգազանցները շարունակում են մնալ երթևեկության մեջ: Այս մասին շատ ենք բարձրաձայնել, հիմա գնդակը կառավարության և մյուս մարմինների դաշտում է, որոնք պետք է համարժեք փոփոխություններ կատարեն այս խնդիրներին լուծում տալու համար: Հակառակ դեպքում՝ կարգազանց վարորդը շարունակում է երթևեկության մեջ գործող անձ մնալ»,-ընդգծում է ՀԿ-ի ղեկավարը:

Ասում է՝ տեսահսկման սարքերը հիմնականում Երևանում են կենտրոնացած, և այստեղ մի փոքր անարդարության հարց կա: «Մարզերում, որտեղ վերահսկողությունը բավականին թույլ է, երթևեկության կանոններն արհամարհվում են: Պետք է լինի քաղաքական որոշում և մարզային հատվածներում ևս տեսահսկման սարքեր տեղադրվեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նշում է՝ մեր երկրում այսօր խնդիրները բազմազան են, բարոյահոգեբանական վիճակը ծանր է, և այսօր երթևեկության կարգավորումը առաջնահերթությունների ցանկում չէ: «Երթևեկության կարգավորումը, այո, ծախսատար է, բայց դա մարդկանց կյանքեր է փրկելու: Ճանապարհները վերանորոգվում են, լավ կամ վատ, այլ հարց է, բայց ճանապարհային անվտանգությունը միայն ասֆալտ անելը չի: Ասֆալտն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն է: Բավականին սուր է նշանների հարցը, Երևանից դուրս արագության սահմանափակման նշաններ կիլոմետրերով գոյություն չունեն, այս և այլ խնդիրներ լուծում են պահանջում»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի