Ծնվել է Մանե Հակոբյանի երրորդ երեխան․ ծնողներն անվան հետաքրքիր ընտրություն են արել
ԼԱՅՖԱյսօր լույս աշխարհ է եկել երգահան Մանե Հակոբյանի երրորդ երեխան։ Մանեն դուստր է ունեցել, որին նա և ամուսինը տվել են Վանե անունը։
Մանեի ավագ դուստրը՝ Անահիտը, 10 տարեկան է, որդին՝ Վալերին, 8 տարեկան է։ Tert.am Life–ի հետ զրույցում Մանեի քույրը՝ երգչուհի Սիլվա Հակոբյանն ասաց, որ քույրն ու փոքրիկն իրենց լավ են զգում, սակայն նրանց դեռ չեն տեսակցել անվտանգության նկատառումներից ելնելով։
«Պետք է 4 օր սպասենք հիվանդանոցից դուրս գրվելուն, բայց կարևորն իրենց առողջությունն է»,– ասաց Սիլվան։
Երգչուհին նշեց, որ իրենց ընտանիքում երջանկություն է ու ոգևորությամբ հավելեց․ «Մեզ մոտ կարծես ավանդույթ լինի, որ 2 տարին մեկ մեր ընտանիքում պիտի երեխա ծնվի։ Իմ, քրոջս և եղբորս երեխաները միշտ երկու տարվա տարբերությամբ են ծնվել»։




1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



