Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր Հայաստանի «ազգ ու տակով» պաշտոնյաները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2018 թվականի իշխանափոխությունից հետո փորձագիտական շրջանակները լիահույս էին, որ կոռուպցիոն լուրջ ռիսկեր պարունակող «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի կիրառումից պաշտոնյաները կհրաժարվեն, այն պատճառով, որ սա հեղափոխական իշխանության առանցքային խոստումներից էր: Նիկոլ Փաշինյանի հռչակած Նոր Հայաստանում, սակայն, «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի ծիլեր նկատվում են, որոնք ամբողջությամբ տեղավորվում են Փաշինյանի ձևակերպմամբ՝ «վարչապետի քիփը լինելու» տրամաբանության մեջ:

Հայկ Ղալումյանը, որը նաև Փաշինյանի քավորն է, 2019 թվականի սեպտեմբերից Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն է, որին նշանակել է վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանի մտերիմներից՝ 1996 թվականին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Զարեհ Սարգսյանի որդիները ևս պաշտոններ են զբաղեցնում: Նաիրի Սարգսյանը 2018թ. հունիսի 1-ից վարչապետի օգնականն է, իսկ նրա եղբայր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է աղմկոտ իրադարձությունների կենտրոնում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, իսկ մինչ այդ Փաշինյանի կողմից նշանակվել էր ՊՎԾ պետի տեղակալ:

Նաիրի և Հայկ Սարգսյանների փեսան՝ Արթուր Շատվորյանը, հեղափոխությունից հետո նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական, իսկ 2020 թվականի փետրվարի 21-ից տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է: Ի դեպ՝ Հայկ Սարգսյանի փեսան վերջերս հայտնվել էր աղմկոտ միջադեպի կենտրոնում․ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Սարալանջ փողոցում այլ անձանց հետ վիճաբանություն էր տեղի ունեցել, գործը գտնվում է ՔԿ վարույթում:

Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, իսկ մինչ այս՝ հեղափոխությունից հետո, Փաշինյանը նրան նշանակել էր Տավուշի մարզպետ:

Լենա Նազարյանը և վերջինիս ամուսինը երկուսով դարձան 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորներ:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԻ նախարարի ՔՊ-ական տեղակալ Արմեն Փամբուխչյանի բաջանաղն է: Փամբուխչյանը նախկինում ևս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր:


Երկու ամիս առաջ Արարատի մարզպետ նշանակված Ռազմիկ Թևոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է: Հունվարի առաջին աշխատանքային օրերին էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։

«Իմ քայլից» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն էր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը՝ Նուարդ Վարդանյանը, Երևանի ավագանու անդամ է:

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ընդհանրապես ռեկորդներ է սահմանել՝  բարեկամներին պաշտոնների նշանակելու առումով: Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, Սարգսյանի մարզպետության շրջանում կառույցի աշխատակազմի ղեկավարն էր, սակայն երբ Գարիկ Սարգսյանն աշխատանքից դուրս եկավ, նա ևս հեռացավ:

Մեկ այլ ռեկորդակիր, սակայն, այս դեպքում արդեն զբաղեցրած պաշտոնների թվով՝ Արգիշտի Քյարամյանն իր սանիկ Արթուր Նահապետյանին 2019 թվականին նշանակել էր ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար:

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի միլիոնատեր և երիտասարդ որդին՝ Հարություն Մաշադյանը, Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ է

Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։

Սոցապ նախարարության ամենակարևորագույն պաշտոններից միանգամից 2-ը վստահվել էր մեկ մարդու։ Խոսքը Ստեփան Մաչյանի մասին է։ Վերջինս,  Զարուհի Բաթոյանի բարեկամն է՝ նրա հարազատ քույր Սյուզաննա Բաթոյանի ամուսնու՝ Արտավազդ Մաչյանի հարազատ եղբայրը, այսինքն՝ Ստեփան Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական ամբիոնից տված խոստումը, որ հեղափոխական թիմում բացառվում է ազգ ու տակով պաշտոնյաներ լինեն, նույնպես ֆիկցիա էր և պոպուլիզմի դասական դրսևորում, քանի որ, ինչպես տեսնում ենք, ազգ ու տակով պաշտոնյաների պակաս Նոր Հայաստանում չի զգացվում...

Աղբյուր

Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ