Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղբը ցանել, ցորեն են ուզում հավաքել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորընտիր խորհրդարանում ընթացող առաջին իսկ օրերի քննարկումները որոշակի իրողություններ են բացահայտում, որոնք հիմնականում վերաբերում են իշխող ուժի կողմից որդեգրված քաղաքականությանը։ Փաստացի իշխանություններն այդպես էլ չեն գիտակցում, թե իրենց կառավարման ընթացքում ինչպիսի աղետ է եկել հայ ժողովրդի գլխին, որի հետևանքները դեռ երկար ենք կրելու։ Ըստ այդմ, պատահական չէ, որ բոլոր կողմերից տեսակետներ են հնչում, թե ՔՊ-ական պատգամավորները միանգամայն անպատասխանատու վարքագիծ են դրսևորում։ Այսինքն, նրանք ուղղակի չեն ցանկանում իրենց վրա վերցնել պարտության և բազմաթիվ ձախողումների պատասխանատվությունը։

Իսկ երբ խոսքը հասնում է որոշակի աննշան ձեռքբերումներին, ապա դրանք անմիջապես համարում են իրենցը ու շտապում են կառավարության աշխատանքը միանգամայն «փայլուն» գնահատել։ Չնայած իշխանությունների կողմից իրենց պատասխանատվությունը լղոզելու փորձերը միշտ են եղել։ Դրա շրջանակներում էր Փաշինյանը հայտարարում, թե ինքն է իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։ Ընդ որում, այս համատեքստում երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցրած քաղաքական ուժը պատասխանատվությունից ու հանրության առաջ հաշվետու լինելուց խուսափելու նոր ձև է գտել։ Նրանք «նրբորեն» առաջ են մղում այն թեզը, թե հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում կարողացել են ստանալ ընտրողների մեծամասնության քվեն, հետևաբար չեն կարող ձախողումների ողջ քաղաքական պատասխանատվությունը վերցնել իրենց ուսերին։ Իսկ պատասխանատվությունը ենթադրում է մեղավորության որոշակի տարրերի վերհանում ու համապատասխան իրավական և քաղաքական հետևանքներ։

Սակայն, ավելի պատկերավոր ասած, իշխանությունները փորձում են համոզել, թե քաղաքացիներն իրենց քվեով արդարացրել են իշխանություններին, իսկ «պողպատե մանդատը» դարձել է իշխանական «ալիբին»։ Տրամաբանությունը պարզ է՝ եթե մենք մեղավոր լինեինք, ապա վստահաբար հանրությունը մեզ վստահության քվե չէր տա։ Սակայն, բազմաթիվ ընտրախախտումների հետ մեկտեղ, այլ դրդապատճառներից ելնելով է, որ հանրության մի մասը վստահության քվե է տվել ՔՊ-ին, ինչին քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Եվ միանշանակ զուտ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն կարող լինել իշխանությունների վերջնական արդարացման վճիռը, ոչ էլ քարտ բլանշ, որպեսզի իշխանությունները երկիրը նոր կապիտուլ յացիայի առաջնորդեն կամ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների նոր ալիք սկսեն։ Իշխանություններն ընդամենն իրենց ծածկել են «պողպատե մանդատի» ծխածածկույթով՝ խուսափելով նայել իրականության աչքերին։ Հաշվի առնենք, որ հասարակական տրամադրությունները միշտ էլ փոփոխական են եղել, և իշխանությունների ստացած վստահության քվեն կարող է ակնթարթորեն փոխվել անվստահության նոտայի։

Մյուս կողմից էլ՝ բավական տարօրինակ է, որ հանրությանը տարբեր հատվածների բաժանող, թշնամանքի և ատելության բորբոքման լոկոմոտիվ դարձած իշխանավորները հանկարծ, կարծես թե, հասկացել են փոխադարձ հարգանքի կարևորությունը ու նույնիսկ հարգանք են պահանջում իրենց նկատմամբ։ Փոխադարձ հարգանքը լավ բան է, սակայն հարցն այն է, որ առաջին հերթին իրանք հարգանք չունեն ո՛չ ընդդիմության, ո՛չ հասարակության, ո՛չ օրենքների հանդեպ: Մյուս կողմից՝ արդյո՞ք նրանք արժանի են հարգանքի՝ հաշվի առնելով այն բոլոր փորձանքները, որ իրենք բերել ու շարունակում են բերել մեր երկրի գլխին: Առավել ևս, որ այսքանից հետո իշխանական պատգամավորներից ոմանք համարձակվում են խորհրդարանի բարձր ամբիոնից ընդդիմության հետ սպառնալիքների լեզվով խոսել ու հոխորտալ։ Թերևս սա է ՔՊ-ականների պատկերացրած կառուցողական մթնոլորտը։

Ինչևէ, իշխանությունների սպառնալիքները կարող են հենց իրենց դեմ աշխատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակությունը դեռևս դուրս չի եկել պարտության առաջ բերած էմոցիոնալ շոկից, ու տևական ժամանակ իշխող ուժի կողմից գեներացված ատելության էներգիան կարող է հենց իրենց դեմ ուղղվել։ Այսքանով հանդերձ, իշխանությունները դեռևս ցանկանում են, որպեսզի բնականոն քաղաքական իրադրություն հաստատվի, սակայն հաշվի չեն առնում, որ մենք նոր իրականության պայմաններում ենք ապրում և քաղաքական կյանքը չի կարող ընթանալ այն հունով, ինչպես ընթանում էր մինչև 2020 թվականը։

Հ.Գ.- Ի դեպ, «քայլող տղաներն ու աղջիկները» լավ կլինի պարզապես մի անգամ էլ լսեն խորհրդարանում Գեղամ Նազարյանի օգոստոսի 3-ի ելույթը։ Երրորդ անգամ լսեք, չորրորդ անգամ, գուցե թե մի բան հասկանաք...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով