Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այս մարդիկ չգիտեն երկու պարզ հարցի պատասխան՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս պետք է անել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քանի դեռ մեր հասարակությունը հստակ որևէ չափանիշ չունի, թե իշխանությունն ինչպիսին պետք է լինի, ովքեր պետք է լինեն իշխանավորները, մենք մշտապես վիճահարույց իրավիճակներ կունենանք թե՛ քաղաքական դաշտում, թե՛ իշխանության հարցում, թե՛ երկրի կառավարման ու նաև արտաքին գործընկերներ գտնելու հարցում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը: Նրա խոսքով, նշվածը շատ խոր արմատներ ունի ու միայն խորհրդարանական պարզ ընտրության միջոցով չի կարգավորվի: Անդրադառնալով իշխանության ներկայիս քաղաքականությանը, ձևավորվող կառավարությանն ու կադրային քաղաքականությանը՝ նա նշեց, որ կառավարությունում շարունակում են հայտնվել մարդիկ, որոնք արժանավոր չեն:

«Վստահ եմ, որ իշխանությունը կշարունակի առաջնորդվել բարեկամ, խնամի ու միասին քայլած լինելու սկզբունքով: Նշանակումները կատարվում են մտերմության կամ ինչ-որ լոյալության չափանիշով: Ես հասկանում եմ, որ քաղաքական պաշտոններ են, բայց դրանք նախևառաջ կառավարչական պաշտոններ են, կառավարման հարց կա: Օրինակ՝ Գնել Սանոսյանը ո՞ր գիտելիքի, ո՞ր փորձի հիման վրա պետք է կարողանա արդյունավետ կառավարել ՏԿԵ նախարարությունը: Ընդհանուր առմամբ, նման իրավիճակ է նաև մյուս ոլորտներում, թեպետ որոշումները, մեծ հաշվով, մեկ մարդ է կայացնում: Ներկայացնում են, թե ժողովրդավարական, թիմային մեխանիզմներով են առաջնորդվում, բայց իրականում այդպես չէ: Ամեն ինչ նման է Կոմունիստական կուսակցության մոտեցումներին: Դրանից հեռու չեն գնալու և ունակ էլ չեն: Իրականում կառավարման տեսության առումով այս իրավիճակն անբացատրելի է: Խոսքը թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական հարցերին է վերաբերում: Այս մարդիկ չգիտեն երկու պարզ հարցի պատասխան՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս պետք է անել»,-ասաց Բ. Մկրտչյանը:

Նրա խոսքով, իշխող թիմը չունի այն պոտենցիալը, որ կարողանա որդեգրել այնպիսի ռազմավարական շեշտադրումներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրին: «Իրենք երեք տարի է՝ սովորում են: Չեմ բացառում, որ հմտությունները կարող են նաև բարելավված լինել, բայց դա մեր հաշվին է տեղի ունենում, քանի որ վճարում ենք նրանց սովորելու համար, ինչը նորմալ չէ: Իսկ ավելի մեծ հաշվով, իրենց առաջ մի խնդիր է դրված. 2018 թ. «թավշյա հեղափոխության» առաքելությունը Հարավային Կովկասի անվտանգային համակարգը կոտրելն ու ջարդելն է, Հարավային Կովկասում նոր անվտանգային համակարգի մոդել ստեղծելն է: Ըստ իս, Հարավային Կովկասն առանց ՌԴ-ի մոդելի մասին է խոսքը, իրենց առաքելությունը սա է: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ կարճաժամկետ առումով դա իրենց կհաջողվի իրականացնել, երկարաժամկետ առումով նույնպես, որովհետև Ռուսաստանն այդքան էլ թույլ չէ, որ թողնի Հարավային Կովկասում իր հետ այդպես վարվեն: Ավելի գլոբալ խնդիր է այս ամենը, քան մենք տեսնում ու պատկերացնում ենք:

Այս առումով ևս կարծում եմ, որ նպատակային են թույլ կադրեր ընտրվում, որ այդ կադրերը կառավարելի լինեն իշխանության կամ նշված պրոյեկտի ղեկավարի կողմից: Խոսքն այն նախագծի մասին է, որը 2018-ին Հայաստանին իբրև թե ներքաղաքական ճգնաժամից ու տարիներ շարունակ տարբեր անարդարություններից դուրս բերելու միջոց է հրամցվել: Այդ հեղափոխություն կոչվածից երկուերեք ամիս անց պատկերն ավելի պարզ էր: Ընդհանուր առմամբ, մենք տարածաշրջանային առումով բավականին լուրջ ու վտանգավոր ճգնաժամի մեջ ենք: Նկատելի է, որ տարածաշրջանում տարբեր շահեր են բախվում, և մենք փորձում ենք իբրև թե այդ բախման արդյունքում գտնել մեր տեղը, ստանալ մեր օգուտները»,-ասաց նա՝ շեշտելով, որ դա մեզ չի հաջողվի:

«Հարավային Կովկասի անվտանգային համակարգի խախտման փորձերն արդեն իսկ լուրջ ռիսկեր կպարունակեն մեզ համար: Եթե մենք չգիտակցելով շարունակենք մասնակցել Հարավային Կովկասի անվտանգային համակարգի հավասարակշռության խախտման նախագծին, ողբերգական վիճակում կհայտնվենք: Հայաստանում 2018ից սկսված նախագիծը բնավ ներքաղաքական խնդիրների համար չէր: Հիմքում արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության, Հարավային Կովկասում անվտանգային համակարգը կոտրելու, խախտելու հարցերն են: Ես չեմ կարծում, որ արևմտյան անվտանգային համակարգի առկայությունը Հարավային Կովկասում մեզ համար ավելի բարենպաստ կլինի, քան այն, ինչ հիմա կա: Եթե Հարավային Կովկասում անվտանգային համակարգի խախտման լուրջ գործընթացներ թույլ տանք, նորանոր թշնամիներ ու ոչ նոր բարեկամներ ձեռք կբերենք: ՀՀ-ն իր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ պետք է կայուն ու կառուցողական լինի և ոչ թե անընդհատ ռիսկեր առաջացնի իր դաշնակցի համար, որն էլ, այո, ստիպված կլինի դիմել նաև շատ կտրուկ քայլերի: Պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել սեփական շահերն ու նաև դիմացինի շահերը հաշվի առնելով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի