Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այսպիսի անբարենպաստ միջազգային իրավիճակ և անբարենպաստ կառավարող խունտա երբևէ չենք ունեցել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորընտիր Ազգային ժողովն արդեն հինգ օր է՝ սկսել է աշխատանքները: ԱԺ նախագահի ու փոխնախագահների ընտրություններ, ելույթներ, իրար հասցեագրված վիրավորանքներ ու մեղադրանքներ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրել անորոշության ժամանակաշրջանում: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ երկիրը խաղալիք չէ, բայց նրան վերաբերում են խաղալիքի նման:

«Դա անում էր նախորդ Ազգային ժողովը, անում է նաև ներկա ԱԺ-ի մեծամասնությունը: Ըստ էության, նրանք տանում են խաղալիքի ջարդվելուն: Արդյունքում տուժելու է հայ ժողովուրդը, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Աբսուրդի վերածեցին ընդդիմությունից ԱԺ փոխնախագահի ընտրությունը: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից Կոնջորյան ազգանունով մեկն ասում է, թե այսօրվա ընդդիմությունն ինքն իր ներսից է փոխնախագահի քվեարկությանը դեմ քվեարկում, որպեսզի Իշխան Սաղաթել յանը չընտրվի ԱԺ փոխնախագահ: Սա աբսուրդային միտք է, որը նա հրամցնում է որպես անբեկանելի ճշմարտություն: Եվ մարդիկ կան, որ դրան հավատում են: Այսօր մենք հստակորեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին: Մեզանից մեկը կբերի Ոսկեպարի օրինակը, մյուսը՝ Վարդենիսինը, հաջորդը՝ կհիշի Ալիևի հոխորտանքն ու ցինիկ ախորժակը: Այս ամենն այնքան տեսանելի է, որ չտեսնելու համար առնվազն պետք է կույր լինել կամ ձևանալ կույր: Տպավորություն է, թե մի քանի օր զբաղված են ԱԺ փոխնախագահների ու հանձնաժողովների նախագահների ընտրության ձգձգմամբ՝ մինչև իրենց սև գործը կարողանան անել:

Ինչպես երեք տարի, այնպես էլ այսօր այս ձգձգումները բարդելու են ընդդիմության վրա: Հիշո՞ւմ եք՝ ասում էին, թե գերիներին չենք կարողանում վերադարձնել հայրենիք, քանի որ ընդդիմությունը խանգարում է: Այս հեքիաթը շատ հին է, բայց ազդում է մարդկանց վրա, հատկապես չմտածող խավի վրա: Սրա մեղավորությունը նաև 6-րդ գումարման Ազգային ժողովինն էր, երբ ունենալով իշխանական լծակներ, մեծամասնություն ԱԺ-ում, սուս ու փուս, ամբոխի էյֆորիային ենթարկվելով՝ թույլ տվեցին, որ սրանք հայտնվեն իշխանության: Կարծում եմ, որ այս իրավիճակում ընդդիմությունը պետք է անհնազանդության գործողությունների դիմի, այլևս ակնհայտ է, որ այս մարդկանց հետ օրինականության սահմաններում որևէ բան անել հնարավոր չէ: Ազգային ժողովի առաջին նիստերը դա ցույց տվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Ընդգծում է՝ նրանք հարվածում են այն ամենին, ինչ ազգային է, այսինքն՝ գիտակցությանը: «Երբ այդ գիտակցությունը սկսում է աստիճանաբար մարել, ազգի հետ խաղում են այնպես, ինչպես խաղալիքի հետ խաղում է երեխան»,նշում է մեր զրուցակիցը: Սրապիոնյանի համար ցավալի է գիտակցել, որ ամեն ինչ արվում է հայկական բանակը վերջնականապես կազմաքանդելու համար: «Մարդը ժամանակին հայտարարում էր, թե Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել, հետևաբար Արցախի խնդիրներն իր իրավասության տակ չեն: Հետո այդ նույն մարդը հայտարարեց, որ հայկական բանակը պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները: Սա ի՞նչ էր նշանակում: Առնվազն հայերեն պետք է չհասկանաս, որ գլխի չընկնես՝ այս մարդը հայտարարում է, որ հայկական բանակն այլևս Արցախը չի պաշտպանելու: Հետո ինչ-որ միֆական ծրագրեր՝ հինգ տարին մեկ եռամսյա հավաքներ կազմակերպելու մասին: Սա նշանակում էր բանակը ցրել: Այն, ինչ այսօր կատարվում է բանակի գեներալիտետի, վերնախավի հետ, բառի ուղիղ իմաստով բանակի քայքայման նյութն է, որը ներարկվում է երակների մեջ: Բանակի քայքայմանը երկար չենք սպասի, արագորեն կկանգնենք փաստի առաջ, որ հայկական բանակն այլևս չիք, չկա հայկական բանակ: Իսկ դա նշանակում է, որ քո երկիրը դառնում է ոտնատակի արահետ, ով ոնց ուզենա, կգնա, կգա»,-ասում է գրականագետը:

Հավելում է՝ մի միտք շրջանառության մեջ գցեցին, թե Մակրոնն ասել է, որ ֆրանսիացիները կգան ու կպաշտպանեն Հայաստանի սահմանը: «Չկա այնպիսի երկիր, որի սահմանները պաշտպանեն օտար զինվորները, պատմության մեջ նման բան չկա: Ի վերջո, մի անգամ ապավինել ենք Ֆրանսիայի պաշտպանությանը, արդյունքում ֆրանսիացիները Կիլիկիան նվիրել են թուրքերին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այն հարաբերությունները, որոնք ձևավորվել էին ռուս-հայկական միջավայրում, չէին հարվածում մեր ինքնասիրությանը: Այն հնարավորությունները, որոնք ունեինք մենք և ռուսները, որոշակի համակարգման ենթարկվել էին: Համենայն դեպս, ռուսներն այսպիսի անթաքույց անտարբերություն չէին դրսևորում: Այս իշխանությունների գալուց հետո ռուս-հայկական հարաբերությունները թևակոխեցին բացարձակապես նոր և մեզ համար ոչ ձեռնտու փուլ:

Աշխարհի բոլոր, անգամ խոշոր պետությունները որոշակի դաշնակցային հարաբերություններ ունեն միմյանց հետ: Այս իշխանությունները փչացրեցին բոլոր հարաբերությունները: Մռայլ կանխագուշակումներով երբեք չեմ զբաղվել, բայց այս դեպքում դժբախտաբար, ոսկրերիս մեջ զգում եմ պետականության, ինչու ոչ՝ նաև հայկականության վերջին տրոփյունը: Պատմության ընթացքում շատ բան ենք տեսել, բայց նման բան՝ ոչ: Պատմության հազարամյակների ընթացքում այսպիսի անբարենպաստ միջազգային իրավիճակ և անբարենպաստ կառավարող խունտա երբևէ չենք ունեցել: Օտարների շահերը սպասարկող բացահայտ կառավարություններ մենք երբևէ չենք ունեցել: Պատմության մեջ չենք ունեցել այսպիսի հակազգային քաղաքականություն վարող իշխող խումբ: Չգիտեմ՝ սրա վերջը երբ է գալու, կամ արդյոք կգա սրա՞, թե՞ մեր վերջը»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ