Արարատի մարզում բախվել են «07»-ն ու «ԶԻԼ»-ը, ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ 36-ամյա Արծրուն Օհանյանը, 32-ամյա Զվարթ Մինասյանը, 6-ամյա Հրանտ Օհանյանը և 8-ամյա Գևորգ Օհանյանը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



