Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ադրբեջանցիներն այսօր կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00-ը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



