Ռազմագերիների հարազատները 7 ժամից ավելի է՝ կառավարության դիմաց են. նրանց հանդիպման նպատակով ոչ ոք դեռ չի ընդունել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքվում պահվող հայ ռամզագերիների հարազատները 7 ժամից ավելի է՝ կառավարության շենքի դիմաց են, բայց նրանց հանդիպման նպատակով ոչ ոք դեռ չի ընդունել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ռազմագերիների՝ կառավարության շենքի դիմաց գտնվող հարազատները:
Նրանք նշել են, որ չեն պատրաստվում հեռանալ՝ կմնան այնքան ժամանակ, մինչև կկայանա իրենց պահանջած հանդիպումը:
Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները կեսօրից հանդիպում են պահանջում իրավասու այնպիսի մարդու հետ, որը կարող է իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերի շուրջ։
Կառավարությունից նախ հայտնել էին, որ երկու անձի կընդունեն, սակայն գերիների հարազատները հրաժարվել էին նման ձևաչափից։ Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսը հանդիպեցին վարչապետի խոսնակի հետ, բայց հանդիպումից հետո հայտնեցին, որ որևէ կոնկրետ պատասխան իրենց չի տրվել: