«Չելսիի» երկրպագուները Մոուրինյոյի կողքին են (ֆոտոշարք)
ՍՊՈՐՏSport.news.am-ը գրում է .
Լոնդոնի «Չելսիի» երկրպագուները զորակցել են թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին:
«Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի խաղինֆանատները Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոն էին տարել պորտուգալացի մասնագետին աջակցող մի շարք պաստառներ ու գրառումներ: Բացի այդ, հանդիպումից առաջ ֆանատները երգել են Մոուրինյոյի անունը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյին փոխարինել է հոլանդացի Գուս Հիդինը, որը լոնդոնյան ակումբը գլխավորել էր նաեւ 2009-ին: Պրեմյեր լիգայի 17-րդ տուրից հետո Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Չելսին» 18 միավորով 15-րդ տեղում է:

















1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



