Օրվա բաղադրաատոմս .Վրացական «Օջախուրի»
ԼԱՅՖԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև):
- Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում:

- Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում:

- Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին:
- Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, ավելացնում կտրատված լոլիկը և խառնում:

- Ըստ ավանդույթի ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի:

Իսկական վրացական “Օջախուրի” ամբողջ ընտանիքի համար: “Օջախուրի” վրացերենից թարգմանաբար նշանակում է “ընտանեկան”, այսինքն ընտանիքի համար նախատեսված ուտեստ:



