ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն ոչ մի բառ չասաց Հայոց ցեղասպանության մասին. Շարմազանով
ԲԼՈԳԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ,կրկնում եմ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին,ինչպես նաեւ թուրքական ժխտողականության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը։
Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։
Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։
Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։
Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության եւ մեր հանրության ուշադրությունից այս կարեւոր փաստը չի վրիպի»,- ասված է գրառման մեջ։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



