Իմ նպատակն ու երազանքն է կրկին հաղթել Չեմպիոնների լիգան․ Մեսսի
ՍՊՈՐՏՀարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան ՊՍԺ-ի հետ:
«Կարծում եմ, որ թիմն արդեն ունի անհրաժեշտ մակարդակը, թիմը պատրաստ է հաղթել: Նոր տրանսֆերներ կան, բայց ՊՍԺ-ն արդեն շատ մոտ է եղել հաղթանակին: Թիմը պատրաստ է:
Ես եկել եմ պարզապես օգնելու համար, և ցույց կտամ իմ առավելագույնը: Իմ նպատակն ու երազանքն է կրկին հաղթել Չեմպիոնների լիգան: Կարծում եմ, որ ՊՍԺ-ն ամենալավ տեղն է դա իրագործելու համար:
ՊՍԺ-ն շատ մոտ էր Չեմպիոնների լիգայի գավաթին: Լավագույն մրցաշարում խաղում են լավագույն թիմերը», – մեջբերում է Մեսսիին Sky Sports-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը



