Արտակարգ իրավիճակ Պաշտպանության նախարարությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին:
N զորամասի տարածքում այրվել է մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



