Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար անհրաժեշտ են դատարկ շշեր. հայտարարություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱսկերանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.
«Սիրելի՛ ասկերանցիներ.
Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ մեր Մայր քաղաք Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։
Խնդրում ենք նշված շշերը վաղը ժամը 9֊ից բերել քաղաքապետարան։
Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատա՛ր լինենք մեկս մյուսիս նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը։
Կարող եք անխնա տարածել գրառումը»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



